top button

Բարի գալուստ Հայաստանում Կանադայի վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնի կայք: ՎՖՍ Գլոբալը Կանադայի Կառավարության համար բացառիկ ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը լիազորված է Հայաստանի Հանրապետությունում տրամադրել ադմինիստրատիվ աջակցություն մուտքի արտոնագրի հայտատուներին:Կանադայի վիզայի դիմում-հայտի կենտրոնը գործում է Միգրացիայի Միջազգային Կազմակերպության և ՎՖՍ Գլոբալի համագործակցությամբ:

important information
  • Կարևոր նշում: Համաձայն Կանադայի Ներգաղթի, Փախստականների և Քաղաքացիության Նախարարության՝ Կանադայի վիզայի դիմում-հայտատուներին հորդորում ենք նախքան հայտի տպումը ներբեռնել հետևյալ թարմացումները և ներկայացնել 2D ձևաթղթերի վավերացված օրինակները համաձայն հետևյալ հրահանգի : https://helpx.adobe.com/acrobat/release-note/release-notes-acrobat-reader.html : Եթե ներկայումս օգտագործում եք DC Aug 2019(19.012.20036) տարբերակը խնդրում ենք այն փոխարինել ավելի արդի՝ DC Aug 2019 (19.12.20040) տարբերակով:
  • Կարևոր հիշեցում: Ներկայացնել 2D ձևաթղթի բոլոր էջերը: 2D բարկոդերի սկանավորման ձախողման դեպքում, անհրաժեշտ կլինի կրկին լրացնել դիմում հայտը Կանադայի վիզայի դիմում-հայտի կենտրոնի ԿՆՓՔ համակարգում, որտեղ օգտագործվում է Adobe 11 ԿՆՓՔ հաստատված տարբերակը:
  • Կարևոր ծանուցում: Տեղեկացնում ենք, որ 2019թ-ի Նոյեմբերի 4-ից սկսած ՎՖՍ Գլոբալ կազմակերպությունը Երևանի Կանադական վիզաների դիմում հայտերի կենտրոնում դիմում-հայտերի և կենսաչափական տվյալների ընդունումը կիրականացնի համաձայն ծառայությունների տրամադրման նոր ընթացակարգերի:
  • Վիզայի դիմում-հայտի կենտրոնում կենսաչափական տվյալների հանձնման համար հերթի նախնական ամրագրումը կատարվում է անվճար: Որևի տեսակի վճարում չպետք է կատարվի երրորդ անձանց հերթի ամրագրման համար: Եթե դուք չեք կարողանում կատարել հերթի ամրագրում խնդրում ենք զանգահարել հեռախոսային կենտրոն կամ դիմել անմիջապես Վիզայի դիմում-հայտի կենտրոն: Մեզ հետ կապ հաստատելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք սեղմել այստեղ՝ ՙՙՀետադարձ կապ՚՚:

    Կարևոր ծանուցում: Տեղեկացնեւմ ենք նաև, որ հերթի նախնական ամրագրման ծառայությունը գործում է միայն կենսաչափական տվյալների հանձնման համար:

  • Կարևոր ծանուցում: Սույն թվականի Նոյեմբերի 2-ից կգործեն սպասարկման վճարների նոր սակագներ: Նախքան դիմում-հայտի հանձնումը, խնդրում ենք կայքում ծանոթանալ թարմացված սակագներին:
  • Կարևոր ծանուցում կենսաչափական տվյալների գործընթացի վերաբերյալ սկսած 2018թ-ի հուլիսի 31-ից:

    Եթե Դուք Եվրոպայի, Միջին Արևելքի կամ Աֆրիկայի որևէ տարածաշրջանի կամ երկրի քաղաքացի եք, կամ եթե Ձեր քաղաքացիության երկիրն արդեն իսկ ներառված է  կենսաչափական տվյալների պարտադիր հանձնման երկրների ցանկում, 2018թ-ի հուլիսի 31-ից սկսած ժամանակավոր կացության, աշխատանքային կամ ուսանողական մուտքի արտոնագրերի կամ մշտական կացության փաստաթղթի համար դիմելիս հնարավոր է վիզայի դիմում - հայտի ընդունման կենտրոնում Ձեզանից պահանջվի հանձնել Ձեր կենսաչափական տվյալները՝ մատնահետքերը և նկարը: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝  Canada.gc.ca/biometrics :
    Հերթի նախնական ամրագրումը պարտադիր պայման չէ կենսաչափական տվյալների հանձնման համար: Դուք կարող եք այցելել Վիզայի դիմում-հայտի կենտրոն առանց նախնական գրանցման: Խնդրում ենք հաշվի առնել, որ նախապես պլանավորված այցելությունը Ձեր նախընտրած ժամանակահատվածում երաշխավորում է արագ սպասարկում՝ խուսափելով երկար սպասելու անհարմարավետությունից: Դուք կարող եք նախապես գրանցվել կենսաչափական տվյալների հանձնման համար Վիզայի դիմում-հայտի կենտրոնում, կայքի միջոցով, կամ զանգահարելով հեռախոսային կենտրոն՝ հետևյալ հեռախոսահամարներով, +374 10 583786 / 543375:
    Ժամանակավոր կացության, աշխատանքային կամ ուսանողական մուտքի արտոնագրերի հայտատուները կենսաչափական տվյալները պետք է հանձնեն 10 տարին մեկ անգամ, իսկ բոլոր նրանք, ովքեր արդեն հանձնել են իրենց կենսաչափական տվյալները, կօգտվեն այս նախաձեռնությունից:
    Մշտական կացության փաստաթղթի հայտատուները յուրաքանչյուր նոր դիմումի դեպքում պետք է հանձնեն իրենց կենսաչափական տվյալները:

  • Բոլոր հայտատուները պարտավոր են հանձնել դիմում-հայտի թարմացված տարբերակները և փաստաթղթերի ցանկը, որոնք հասանելի են Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության մարմնի (ԿՆՓՔ) էլեկտրոնային կայքում: Սեղմե՛ք այստեղ և գտե՛ք դիմում-հայտերը և ուղեցույցերը;

  • Մուտքի էլեկտրոնային թույլտվության ստացումը հաստատված նոր պահանջ է Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով  մարմնի կողմից այն օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ճամփորդում են Կանադա օդային ճանապարհով կամ ունեն ազատ մուտքի արտոնագրի իրավունք (բացառություն են կազմում ԱՄՆ քաղաքացիները): Մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝ www.Canada.ca/eTA
  • Կանադայի մուտքի արտոնագրերը շնորհում կամ մերժում են Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության համար աշխատող պաշտոնատար անձինք՝ համաձայն Կանադայի ներգաղթի վիզաների կանոնակարգերի և ուղեցույցերի: Կանադայի վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնը չունի դերակատարություն կամ ազդեցություն դիմում-հայտերի 
    արդյունքների վրա, հետևաբար, չի կարող տալ որևէ գնահատող խորհուրդ:

Անձնագրի հանձնում

Passport

Անհրաժե՞շտ է հանձնել անձնագիրը Կանադայի վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոն

Սեղմել այստեղ
Ծառայություններ և ծառայությունների սակագներ
Սեղմել այստեղ

ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Պե՞տք է հանձնեք կենսաչափական տվյալներ: Պարզեք՝ ինչպես հանձնել Ձեր կենսաչափական տվյալները այս/կամ մեկ ուրիշ Կանադայի վիզայի դիմում-հայտի կենտրոնում

Սեղմել այստեղ

Հետևեք Ձեր դիմումին

track application

Եթե Դուք արդեն հանձնել եք Ձեր դիմում-հայտը Վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնում, ստուգե՛ք Ձեր դիմումի կարգավիճակը

Սեղմել այստեղ
Տոներ և ոչ աշխատանքային օրեր
Սեղմել այստեղ

canada tourism

Կանադայի վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոններ

application center

Գտնել Ձեզ ամենամոտ վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնը: Խնդրում ենք ստորև ընտրել Ձեր բնակավայրը:

ISO Logo